ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը։
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց՝ նման նախագծեր իրականացնելիս։
Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ-երի և այլ հիդրոօբյելտների կառուցման մասին։
Պատասխան` ոչ մի անգամ։
Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։
Ընդ որում, Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012-ից ի վեր Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35-40%-ով։
Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով, հատկապես, երբ խոսքն ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին է։
Վահե Դավթյան